Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 24-11-2023

Փաշինյանը մտահոգված է, որ միջազգային որոշ գործընկերներ իրենց քաղաքացիներին կոչ են անում չգնալ Սյունիքի մարզ

Մեղրի քաղաքի բնակիչ Շահանե Խաչիկյանին հետաքրքրում էր` արդյոք երկրի հարավում որևէ վտանգ կա կամ ապակայունացման հավանականություն։

ՀՀ վարչապետը նշեց, որ իրեն մտահոգում է, որ միջազգային որոշ գործընկերներ իրենց քաղաքացիներին կոչ են անում չգնալ Սյունիքի մարզ։

«Սա բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց, մյուս կողմից, ես պետք է արձանագրեմ, որ Հայաստանի կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում Սյունիքում»,- ուղիղ եթերում ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն արել են Սյունիքի մարզում:

Նա նշեց, թե այն աշխատանքները, որ կատարվում են Սյունիքում, հստակ քաղաքական ուղերձ են, որ Սյունիքի հետ կապված մեր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության ու տնտեսական ակտիվության հետ։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ կարիք չկա Սյունիքի մարզը որպես խոցելի անվտանգային գոտի առանձնացնել, քանի որ անվտանգային խնդիրներ կան նաև Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում․ «Ես երբեմն միտում եմ տեսնում, որ Սյունիքը, որպես անվտանգային խոցելի գոտի, առանձնացնում ենք, ո՛չ, մենք չենք առանձնացնում ու Սյունիքի զարգացումն ու անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է։ Իհարկե, անվտանգային խնդիրները, որ ունենք, այդ խնիրները կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունքիում, և՛ Արարատում, և՛ Վայոց ձորում, դրանք կան ու ակնհայտ են, բայց այդ խնդիրները պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք որդեգրել են խաղաղության օրակարգը, որ լուծեն անվտանգային խնդիրները։

«Իմ համոզմունքն այն է, որ 100 տոկոս անվտանգություն կարող է ապահովել միայն մեկ բան՝ տևական, դե յուրե արձանագրված խաղաղությունը, ու մենք հենց դա ենք ուզում ստանալ»,- նշեց նա։

Վարչապետն ասաց՝ պետք է հստակ պատասխան տալ՝ Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին ու ՀՀ մյուս մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին։

«Այո՛, միանշանակ, դա հարյուր տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին, այս է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի երեք հիմնական սկզբունքները վերաբերում են կոմունիկացիաներին։ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Ադրբեջանի ու Նախիջևանի կապի համար այն նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներով Հայաստանը կարող է օգտվել երկաթուղուց, ասենք, օրինակ՝ Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի։

«Մենք հույս ունենք՝ խաղաղությամբ կհաղթահարենք բլոկադան»,- ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան