Մշակույթ 3 տարի առաջ - 21:07 11-04-2023

Ինչպես աշխարհիկ Շերանիկը հայտնվեց Հաղբատի Ավետարանի նկարազարդ էջերին

Հաղբատից Անի, Անիից Արցախ՝ Գետաշեն, ապա Էջմիածին և ի վերջո Երևան։ Ահա Հաղբատի նշանավոր Ավետարանի ոդիսականը։ Եվ ինչքան էլ ափեափ է զարկվել, բայց ի վերջո հայ մշակույթի այս բացառիկ գանձը իր հանգրվանն է գտել Մատենադարանում։

Այս յուրօրինակ ձեռագիրը ստեծվել է 1211 թ․ Հաղբատի վանքում, ուստի և ստացել է այդ անունը, սակայն գրքի նկարազարդումն իրականացվել է Անիում։ Հայտնի է, որ գիրքը ծաղկել է Անիի նշանավոր Մարգարե Ծաղկողը, իսկ գրքի պատվիրատուն Սահակ քահանան է։ Հայտնի է նաև, որ տեր Սահակի ընտանիքը այս ձեռագիրը նվիրել է Արջո Առիճի վանքին, որտեղ կառուցել էին տոհմական եկեղեցի՝ ծախսելով իրենց ողջ ունեցվածքը։



Հայոց վանքերի խորհրդավոր խցերում բազմաթիվ ձեռագիր մատյաններ են ստեղծվել, որոնք մանրանկարիչները ծաղկել են որդան կարմիրով ու լաջվարդ կապույտով, ոսկե ու կանաչ երանգներով, բայց Հաղբատի Ավետարանը առանձնանում է բոլոր մյուս ձեռագիրներից, քանի որ այստեղ աստվածաշնչյան թեմայով պատկերները չափազանց քիչ են, այնինչ Ավետարանի լուսանցքներում հայտնվել են իրական անձինք՝ իրենց ողջ կենցաղով։

Աստվածաշնչյան միայն մեկ պատկեր կա այս Ավետարանում․ դա «Մուտք Երուսաղեմ» տերունական նկարն է։



Ձեռագրի էջերում սփռված աշխարհիկ պատկերներից առանձնանում է Շերանիկի պատկերը։ Նրա հագին մուգ կարմիր, ասեղնագործ պարեգոտ է, գլխին՝ երկփեղկ գլխարկ, ոտքերին՝ դեղին երկարաճիտ կոշիկներ։ Նրա դեմքն արտահայտիչ է, մազերը երկար են ու գանգուր։ Այս պատկերը միանգամից կենդանություն է ստանում, երբ նայում ենք նրա ձեռքի երկար, կարմիր ձողին, որի վրա կարծես ճոճվում է մի մեծ ձուկ։



Շերանիկը միգուցե մյուս աշխարհիկ կերպարների կողքին չառանձնանար ու աննկատ մնար, եթե նկարի վերևում ծաղկող վարպետը չանմահացներ․ «Շերանիկ, քանի գաս, ձուկն բեր»։

Հայ մատենագրության պատմության մեջ ուրիշ ոչ մի տեղ ծաղկող վարպետն այսպես մտերմիկ զրույց չի բացել իր կերտած հերոսի հետ․․․


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի