copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:09 01-10-2022

Հայաստանի միակ դաշնակիցը սահմանին կանգնած զինվորն է, եթե հզորանանք այլ դաշնակիցներ ևս գուցե գտնենք․ Թևան Պողոսյան

«Մեր հայկական բանակը կանգնած է ու տեղն եկած ժամանակ էլ թշնամու ջարդը տալիս է։ Դա զսպվածության մեխնիզմ չէ՞»։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ հարցին։ Ըստ նրա՝ մշտադիտարկումները զսպվածության մեխանիզմներ ապահովող ինստիտուտներ են, սակայն, սահմանային անվտանգության խնդրի լուծման համար դա բավարար չէ։

«Հիմա կուզեն՝ ԵԱՀԿ-ն թող բերեն, կուզեն՝ ՀԱՊԿ-ը, կուզեն՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչը թող գա։ Թեկուզ ներդրվեն միջազգային դիտորդներ, որ Ադրբեջանը կրակեց բոլոր պարագաներում, ի՞նչ է տեղի ունենալու։ 30 տարի՝ ՀԱՊԿ-ի ստեղծման օրվանից, հազարավոր այլ դեպքերով, մեզ դաս չի եղել, որ մենք հասկանանք, թե ՀԱՊԿ-ն ինչ կարա կամ չի կարա անի՞։ ՄԱԿ- ն անվտանգության խորհուրդ չունի՞, բա ո՞ւր է, այդ հարցը քննարկե՞ց, լուծում տվե՞ց։ ԵԱՀԿ-ի անդամ էլ էինք, ԵԱՀԿ-ն ի՞նչ է արել։ Ուկրաինան էլ հույսը դրել էր ՆԱՏՕ-ի վրա, ի՞նչ պատասխան ստացավ։ Ինչո՞վ տարբերվեցին այդ կազմակերպությունները»,- ասաց քաղաքագետը։

Թևան Պողոսյանի խոսքով՝ իրավիճակը չի փոխվելու՝ անկախ նրանից, թե որ կառույցին կանդամակցենք։ Ըստ նրա՝ մեխանիզմների արդյունավետության համար պետք են հստակ պայմանավորվածություններ ու գործողություններ։

«Օրինակ՝ դիտորդը Սոթքում է ու ադրբեջանցին սկսեց կրակել։ Ի՞նչ է անում։ Ո՞ւմ է արթնացնում, էդ մարդը, որ արթնացավ, ի՞նչ է անում։ Եթե արթնացնելու է ու ինչ-որ միջազգային կառույց նորից հայտարարություն է անելու, հետո՞․․․ դե, ադրբեջանցին կրակեց, եկավ, գրավեց։ Էլի հայտարարություն է հնչում։ Շատ լավ է, շնորհավոր ձեր միջազգային դիտորդներին…»,- ասաց նա։

Այս համատեքստում՝ քաղաքագետը հստակ սահմանում է․ երկրի անվտանգության ապահովման գործում հույսը պետք է դնել միայն սահմանին կանգնած հայ զինվորի վրա։

«Այսօրվա դրությամբ միակ իրական ուժը, որը, ինչ-որ չափով կարողացել է զսպել ու թույլ չտալ, որ արդեն ամբո՛ղջ հանրապետությունը օկուպացվի՝ Հայկական բանակն է, իսկ Արցախում էլ Պաշտպանության բանակը, որ գոնե այնքան տարածքը պահել է։ Այսօր ներքին գործողները չեն կարողանում որևէ բան անել։ Իրենք գիտակցված հեռանան ու թողեն, որ․․․ գուցե, ուրիշ ուժեր գան՝ շանս ունենանք առկա իրավիճակում որևէ բան փոխելու»,- ասաց Թևան Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի դաշնակիցներին՝ Պողոսյանն ասաց․ այսօրվա դրությամբ, ցանկացած հայի դաշնակիցը Հայաստանի ու աշխարհի 10 մլն․ հայերն է։ Ըստ նրա՝ եթե ուզում ենք ունենալ Հյաստանի Հանրապետություն, ապա պետք է միավորվել։

«Մեզ միշտ պետք է ուղեկցեն Մոնթեի խոսքերը․ «Կորցնելով Արցախը մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Ուզո՞ւմ եք ՀՀ ունենալ ու մեր պատմությունը շարունակվի, տեր կանգնեք Արցախին։ Արցախյան շարժումն է, որ Հայաստանին բերել է անկախացման գործընթացի։ Եթե կգան՝ կգան, իրար մեջք կպահենք՝ կպահենք։ Եթե ոչ՝ ոչ։ Եթե դաշնակից ենք ման գալիս՝ մտածենք՝ ոնց ազգային միասնականությունն ապահովել։ Դրանից հետո, եթե հզորանանք այլ դաշնակիցներ ևս գուցե գտնենք»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով միջազգային գործընկերության շրջանակում ակնկալվող աջակցությանը՝ Պողոսյանը տեսակետ հայտնեց, որ որևէ երկրի գործընկերային հարաբերություններում տրամադրվող աջակցությունը չի կարող միակողմանի լինել։

«Դաշնակից նշանակում է երկուստեք իրավունք ու երկուստեք պատասխանատվություն ունեցողներ։ Իսկ հիմա, երբ ուզում ենք՝ ուրիշ երկիր գա՝ պետք է հարցնել․ այդ երկիրը, որ պատերազմում է, մենք գնացե՞լ ենք։ Կամ երբ Ղրղզստանն ու Տաջիկստանը կոնֆլիկտ ունեցան, մենք գնացի՞նք նրանց օգնելու։ Պետք է հարցնել, թե ես ինչ եմ արել, որ ուրիշները ցանկանան ինձ համար կռվել, ի՞նչ ունեմ։ Եթե ոչ մի բան չկա՝ ոչ ոք չի գա։ Ամերիկան գնաց Քուվեյթին պաշտպանելու, որովհետև նավթ ուներ։ Մենք ունե՞նք»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հասցեին՝ Հայաստանում հնչող քննադատություններին՝ Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ պայքարը պետք է լինի ոչ թե միջազգային կառույցի, այլ մեր թշնամիների դեմ։

«Մեր խնդիրն այն է, որ թշնամին է ուզում վերացնել մեզ, ոչ թե ՀԱՊԿ-ը։ Հենց որ հայկական գիտակցության մեջ գա, որ մեր թշնամին ոչ թե ուրիշներն են, այլ կոնկրետ մեկն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ ինքն է ուզում սպանել մեզ՝ կհասկանանք, որ մեր թշնամու համար մեր հայտարարությունները ոչ մի ազդեցություն չունեն։ Հակառակը, ինքը նայում է՝ հակառուսականությո՞ւն եք տարածում՝ Ռուսաստանի հետ է աշխատում մեզ վրա ճնշում գործադրելու համար։ Վաղը հակաարևմտյան հայտարարություններ լինեն՝ արևմուտքի հետ է աշխատելու՝ էնտեղից ճնշումներ բերի»,-ասաց նա։

«Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ գործընկերային պարտավորություններն իրականացնում է՝ իր շահերի ընկալման համաձայն»,- ասաց Թևան Պողոսյանը։ Այս դեպքում, ըստ քաղաքագետի, Ռուսաստան ևս տուժում է, քանի որ չի կարողանալու առաջ տանել Հայաստանի հետ գործակցությամբ՝ իր համար ցանկալի այդ շահերը։ Մասնագետը շեշտում է․ նույնը վերաբերում է նաև այլ երկրների հարաբերություններին։

«Հայաստանը Վրաստանի հետ իր շահերն առաջ տանելու համար եթե լավ չի գործընկերություն արել՝ այդ երկրի հետագա արձագանքների համար, այս պարագայում, մենք ենք պատասխանատու։ Ինչ արել ենք՝ մեզ ենք արել։ Նույնը Վրաստանն է։ Այդ երկրին երբեմն թվացել է, թե ինքը լավն է։ Ասաց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի բանով չեմ օգնի Հայաստանին։ Վաղը, որ պատերազմ լինի Հայաստանը պետք է օգնի՞ Վրաստանին։ Դու, որ քո ձեռքերն Արցախից լվացել ես, մի հատ էլ զարմանում ես, թե ուրիշներն ինչի են ձեռքերը լվացել քեզնից։ Մենք, որ Արցախը չենք ճանաչել, քանի՞ անգամ են երեսով տվել։ Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ի՞նչ են պահանջում»,- ասաց Պողոսյանը։

Փորձագետը եզրափակում է․ մեզ կարող ենք օգնել միայն մենք՝ բանակի հզորացմամբ։ Դրա համար, ըստ նրա, պետք է ունենալ ոգեշնչում, ազգային երազանք ու միասնականություն։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում