Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:30 20-05-2021

Սրբազան Գանգես գետը լի է COVID-19-ից մահացածների դիակներով

Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում հնդիկ բնակիչները հիշել են 1918 թ., երբ Գանգես սրբազան գետը գրիպի մեծ համաճարակի պատճառով «լցված էր դիակներով»: Այս ժամանակ 18 միլիոն մարդ էր մահացել։ Այս գետի ջուրը, որից այդքան շատ կյանքեր էին կախված, լցվել էր մահվան գարշահոտությամբ։ Այս մասին գրում է The Guardian-ը: Շատերը կարծում են, որ իրավիճակը նմանօրինակ է:

Այժմ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հնդկաստանում զոհվածների պաշտոնական թիվը կազմում է ավելի քան քառորդ միլիոն, բայց մասնագետները կարծում են, որ իրական թիվը կարող է հինգ անգամ ավելի բարձր լինել, իսկ մարմինները, որոնք սկսել են նետել Հնդկաստանի սուրբ գետը, կորոնավիրուսից մահացած մարդկանց դիակներ են:

Չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, Հնդկաստանը հաղորդել էր մեկ այլ ռեկորդային դեպքի` 4529 մահվան մասին, քանի որ վիրուսը շարունակում էր տարածվել մեծ քաղաքներից գյուղական բնակավայրեր:

Այնուամենայնիվ, պաշտոնական թվեր չկան այն դիակների քանակի վերաբերյալ, որոնք հայտնաբերվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում Գանգես գետի հատվածում: Տեղի բնակիչները և լրագրողները, որոնք հաշվարկել են այդ ցուցանիշը, խոսում են 2000-ից ավելի դիակների մասին:

Ութթար-Պրադեշ նահանգի Գախմար գյուղում 15-ամյա Ռաջու Չաուդրին, որն աշխատում է ձկնորսական նավերում, ասել է, որ վերջերս տեսնում է «օրական մոտ 50 դիակ»:

Անհնար է պարզել, թե արդյո՞ք բոլորը վարակված են եղել կորոնավիրուսով, թեև կառավարությունը խոստովանել է, որ նրանցից ոմանք Covid-ի զոհ են: Հայտնի է, որ երբ կորոնավիրուսի երկրորդ ալիքը տարածվել է Ութթար-Պրադեշի աղքատ գյուղական համայնքներում, դիակիզման համար վառելափայտի բարձր գինն ստիպել է շատ ընտանիքների դիմել որոշ գյուղերում տարածված ավանդույթին, երբ դիակները փաթաթում էին կտորներով և գցում Գանգես գետը: Եղել են նաև դիակներն ավազոտ ափերին թաղողներ:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին