Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:45 17-05-2021

ՄԱԿ-ը հայտնել է, որ 38.000 պաղեստինցի ապաստան է հայցել

Մոտ 38.000 պաղեստինցի փախել է Գազայի հատվածի սահմանային շրջաններից՝ ապաստան գտնելու համար: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականներին օգնություն տրամադրելու մերձավորարևելյան գործակալությունը:

«Գազայի հատվածի սահմանային շրջաններից փախչող 38 հազար պաղեստինցի դիմել է գործակալության դպրոցներին՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական շարունակական հարձակումների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:

Պաղեստինի անկլավում գործակալության ներկայացուցիչ Ադնան Աբու Հասնայի խոսքով՝ Գազայի հատվածում ավերածություններն «աննախադեպ են»:

«Գործակալությունը Գազայի հատվածում 50 ապաստան բացելու ծրագիր է մշակել, եթե սրացումը շարունակվի»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար