Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 18:53 24-11-2026

Փաշինյանը Ռումինիայի վարչապետին հրավիրել է Հայաստան

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը: Նախ` կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այնուհետև կայացել է Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: Լուկա Նիկուսեկուն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցի կարևորությունը, որի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը: Նրա խոսքով՝ այս այցի արդյունքներով Հայաստան-Ռումինիա փոխգործակցությանը հաղորդվում է նոր ազդակ, քաղաքական, տնտեսական կապերն էապես կզարգանան ու կընդլայնվեն:

Վարչապետ Փաշինյանը Ռումինիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան և առաջարկել դրա շրջանակում կազմակերպել գործարար ֆորում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը կանաչ լույս է վառում գործարարների համար՝ հաստատելու սերտ կապեր և իրականացնելու ներդրումային ծրագրեր:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող թեմաներ:

Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա առաջմղմանն ուղղված քայլերին:

Ամենից շատ դիտված

20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
20:00 Երեկոյան պիկ ժամի քաոսը Երևանում
21:46 Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է