Իրանի իշխանությունները պատրաստ չեն բանակցություններ վարել տարածաշրջանային կարգավորման շուրջ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի համաձայնել Թեհրանի յոթ նախապայմաններին, երեքշաբթի օրը հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մինչև Իրանի յոթ պայմանները չբավարարվեն, որևէ գործողություն կամ բանակցություններ չեն լինի», – խոսնակի խոսքերն է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը։
Միաժամանակ, Ղալիբաֆը վստահեցրել է, որ եթե թշնամին նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկի Իրանի դեմ, նրա իշխանությունները պատրաստ են ընդլայնել «ռազմական գործողությունների աշխարհագրությունը»։
Նախկինում, տարբեր տեղեկությունների համաձայն, Թեհրանի պայմաններն էին տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը, պատժամիջոցների և ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացումը, իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակումը և երկրին պատճառված վնասի փոխհատուցման վճարումը։