Արտաքին 3 ժամ առաջ - 15:18 21-11-2026

Իրանը լիովին պատրաստ է պատերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա

Իրանը լիովին պատրաստ է պատերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները, ապա նոր էսկալացիան Վաշինգտոնի վրա զգալիորեն ավելի թանկ կնստի։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը։

«Եթե ամերիկացիները չընդունեն մեր հայտարարած պայմանները, ապա մենք, անկասկած, լիովին պատրաստ ենք դիմակայության ու պատերազմի և նրանց կհասցնենք այնպիսի վնաս, որը նրանց վրա շատ ավելի թանկ կնստի, քան այն, ինչ նրանք ցանկանում էին մեզ տալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք նրանց դաս կտանք, որպեսզի յուրացնեն՝ անկախ երկրների հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին Լիբիայի, Սուդանի, Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի հետ»,- նշել է նա։

Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ երկխոսության նախկին ոճը գործնականում Իրանին ոչինչ չի տվել՝ բացի պատերազմից։

«Մյուս կողմը պատրաստ չէ մեզ հետ բանակցություններ վարել ընդհանուր հիմքով և արդեն ապացուցել է դա. նա խոսում է Իրանի կապիտուլյացիայի մասին։ Նման իրավիճակում ելքը կլինեն պատերազմն ու ագրեսորին պատշաճ հակահարված տալը, որպեսզի նա հասնի այն կետին, երբ կսկսի հաշվի նստել մեր շահերի հետ»,- եզրափակել է Զոհրևանդը։

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր