Սպորտ 21 ժամ առաջ - 20:54 20-11-2026

Առողջությունը՝ ռիսկից վեր. լեհական մամուլը՝ Բիչախչյանի վերադարձի և Մելիքյանի սպասելիքների մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի՝ վնասվածքից հետո մարզավիճակը վերականգնելու գործընթացը շարունակում է մնալ լեհական մամուլի ուշադրության կենտրոնում։

Լեհական Kanał Sportowy-ն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները բաց թողնելու որոշմանը՝ ընդգծելով, որ նա նախընտրել է չվտանգել առողջությունը։ Պարբերականի փոխանցմամբ՝ «Լեգիայի» գլխավոր մարզիչ Մարեկ Պապշունը վերջին երկու առաջնության խաղերում Բիչախչյանին տրամադրել է ընդհանուր առմամբ ավելի քան 60 րոպե խաղաժամանակ, իսկ «Ռակուվի» դեմ խփած գոլը վկայում է, որ կիսապաշտպանն աստիճանաբար վերադառնում է նախկին մարզավիճակին։

Kanał Sportowy-ն մեջբերել է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի խոսքերը․ «Մինչև գարուն դեռ բավական ժամանակ կա։ Կարծում եմ՝ Սերգեյ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը և մյուս վնասվածք ստացած ֆուտբոլիստները պետք է ապաքինվեն։ Հույս ունեմ, որ այդ ժամանակ նրանք պատրաստ կլինեն, և մենք շատ ուժեղ թիմ կունենանք»։

Հիշեցնենք, որ վնասվածքից հետո Բիչախչյանն առաջին անգամ խաղադաշտ էր վերադարձել հոկտեմբերի 30-ին՝ «Գուրնիկի» դեմ խաղի 73-րդ րոպեին փոխարինման դուրս գալով։

Նոյեմբերի 8-ին նա գոլի հեղինակ դարձավ «Ռակուվի» դեմ հանդիպմանը (2:4), իսկ նոյեմբերի 14-ին աչքի ընկավ նաև «Պոգոն Գրոդզիսկ Մազովեցկիի» դեմ ընկերական խաղում (4:2)՝ գրավելով մրցակցի դարպասը 54-րդ րոպեին։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, կիսապաշտպանն անձամբ էր պարզաբանել ազգային թիմին չմիանալու պատճառը․ «Շատ եմ ափսոսում, որ չեմ կարողանա մասնակցել Ազգերի լիգայի վերջին երկու հանդիպումներին։ Այս փուլում ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերագտնել խաղային ռիթմը, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու չշտապել, հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքը նախկինում արդեն կրկնվել էր»։

Armsport

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր