Ներքին 37 րոպե առաջ - 13:25 13-11-2026

Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մի հատվածում նորոգման աշխատանքներ են իրականացվում

Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ20+640-կմ31+620 հատվածում՝ մոտ 11կմ երկարությամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։

Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։

Ծածկի տեղադրումից հետո կլրացվեն կողնակները, ճանապարհի նորոգվող հատվածը կկահավորվի ճանապարհային նշաններով ու կգծանշվի։