«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։
Թերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։