Ներքին Խոսք Միտք 45 րոպե առաջ - 22:30 24-10-2026

Իշխանության ուղերձը շատ պարզ է․ Տիգրան Աբրահամյան

«Գործող կառավարիչը իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով փորձում է ՏԻՄ համակարգը «մաքրել» չեզոք, ընդդիմադիր դեմքերից և այդ նպատակով աննախադեպ ապօրինությունների է գնում»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծել է․
«Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբերում և տներում, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավարի ու նրա թիմակիցների շրջանում, տեղերում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն:

Իշխանության ուղերձը շատ պարզ է․ որտեղ դնում են որևէ ՔՊ-ականի թեկնածությունը, զուգահեռ «մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի նշանակումը դառնա անխուսափելի»: