Գրեթե ամեն օր ժամերգության զանգերի հնչյուններին միախառնվում են արցախցի Հակոբի դուդուկի մեղմ ելևէջները։ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նրա նվագը վաղուց արդեն դարձել է օրվա մի մասը։
37-ամյա Հակոբ Բաբայանը Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է։ Երաժշտությամբ հետաքրքրվել է դեռ փոքր տարիքից։ Դուդուկահար է, ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
Առաջին արցախյան պատերազմը Հակոբից խլել է տեսողությունը, իսկ վերջին պատերազմը՝ հայրենի Արցախը։ Կորուստների մասին, սակայն, նա շատ չի խոսում։ Ժպտալով ասում է՝ արդեն ընտանիք է կազմել։
Այսօր Հակոբն ապրում է Գյումրիում։ Արդեն շուրջ մեկ տարի է՝ նվագում է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ իր երաժշտությամբ մարդկանց փոխանցելով այն, ինչի մասին գուցե բառերով դժվար է պատմել։
«Աչքերս փակ են, բայց մարդկանցից կտրված չեմ, ես կարողանում եմ մարդկանց ուրախացնել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի երաժիշտը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անահիտ Չալիկյան