Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 15:47 05-10-2026

Թրամփը Բրազիլիան շփոթել է Հնդկաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում ընտրությունների վերաբերյալ գրառման մեջ Բրազիլիան շփոթել է Հնդկաստանի հետ։

Ամերիկյան առաջնորդը գրել էր, որ Հնդկաստանի նախագահական ընտրությունների առաջին տուրում քվեարկել է 125 միլիոն մարդ, և արդյունքները հայտարարվել են նույն օրը։
Կիրակի օրը Հնդկաստանում որևէ ընտրություն տեղի չի ունեցել։ Նախ՝ երկրի նախագահ Դրուպադի Մուրմուն այդ պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հուլիսից։ Երկրորդ՝ այդ պաշտոնում ընտրվում են ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանի երկու պալատների և նահանգային ժողովների պատգամավորներից կազմված ընտրիչների կոլեգիայի միջոցով։

Թրամփի նշած քվեարկածների թիվը համընկնում է Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին տուրի արդյունքների տվյալների հետ։ Այնտեղ քվեարկությունն ավարտվել էր տեղական ժամանակով 17:00-ին, և արդյունքները սկսել էին հրապարակվել տեղամասերի փակվելուց անմիջապես հետո։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք երկրորդ տուրում կմրցեն գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին։ Նրանցից ոչ ոքի չէր հաջողվել 50%-ից ավելի ձայն հավաքել։

Հրապարակումից հետո Թրամփը հեռացրել է նախնական գրառումը և երկու րոպե անց տեղադրել ուղղված տարբերակը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը