Ուղիղ եթեր
Ներքին 56 րոպե առաջ - 14:58 05-10-2026

ՄԻՊ-ը հետևում է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի իրավունքների պաշտպանությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:

Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ տեղում ուսումնասիրելու հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի