Ներքին Միտք 43 րոպե առաջ - 13:28 27-09-2026

Այսօրը ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլև զանգվածային ստի օրը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

Այսօրը ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան` զանգվածային ստի օրը:

Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու:

Սեպտեմբերին ու հոկտեմբերին բոլորիս ստում էին, որ ամեն ինչ անում են Արցախի ու հայ զինվորի համար, բայց հազարավոր զոհերով պահում էին ընդամենը իրենց աթոռը:

Նոյեմբերին զանգվածային համոզում էին, որ պատերազմը կանգնացնում են Արցախն ու ՀՀ սահմանները փրկելու համար:

Հետո ստում էին, որ իշխանությունը պահում են, որ Արցախը անջատեն Ադբեջանից:
Հետո խաբում էին, որ Արցախում հայերի իրավունքների համար են պայքարում:
Հետո խաբեցին, որ Արցախը փրկելու տարբերակ չկար:

Ու էսպես շարունակ:

Հիմա ստում են, որ էլ վտանգ չկա ու իրենք պահում են մեր պետությունն ու ինքնիշխանությունը:

Սա զանգվածային ստի քրոնիկոնն է: Ավելի ճիշտ դրա կարճ տարբերակը: Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում:

Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է:
Մեզ մնում է հոգով ամուր մնալ, որ դրանից հետո սուտը արմատախիլ անենք հանրային խոսքից:

Ուրեմն, Արցախը ճշմարտության հաղթանակի խորհրդանիշն էլ է:
Փառքի ճշմարտության համար ընկածներին, իսկ մեզ բոլորիս` ուժ:

Ամենից շատ դիտված