«Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված է տեղեկատվություն առ այս պահը ավարտված ծրագրերի մասին. դրանք 18֊ն են։
Գեղեցիկ վերնագրեր, որոնցում ոչ պակաս գեղեցիկ բառեր, բառակապակցություններ` հզորացում..., դերի վերամիաստավորում..., խթանում...։
Եվ ո՞նց պետք է ֆինանսիստը կամ անաչառ դիտորդը չափի, ստուգի կամ պատկերացնի, օրինակ, փիլիսոփայական տերմին հանդիսացող «վերաիմաստավորումը» քանի՞ տասնյակ միլիոն արժեցավ, կամ «խթանելը» ի՞նչ ծավալի ծախս պահանջեց։
Այս հարցերը չէին առաջանա, եթե ՊԵԿ֊ը, Քննչականը կամ ԱԱԾ֊ն նույն ջանասիրությամբ ֆինանսատնտեսական բնույթի ստուգումներ իրականացնեին հատկապես այս հիմնադրամում և փարատեին տարիներ և վեր հնչող կասկածները։
Իսկ արդյունքն այն է, որ հիմնադրամը 4 մլրդ դրամի աջակցություն է տրամադրել տարբեր ծրագրերի իրագործմանը։
Հ.Գ. - Ի դեպ, Արցախում իր ջոկատով մարտնչող Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը չի մոռացել «Զինապահ»-ին և մեկ անգամ փոխանցել է 511.7 միլիոն դրամ։

