Արտաքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 13:31 20-09-2026

«Օրբանի պարտված զինվոր». Հունգարիայի վարչապետը՝ իր դեմքին գինի լցրած տղամարդու մասին

Անհայտ տղամարդը գինի է լցրել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի վրա՝ նրա նկատմամբ անձնական հակակրանքի և քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

Կառավարության ղեկավարը միջադեպի մասին ինքն է պատմել՝ կատարվածին հումորով վերաբերվելով և միայն ափսոսանքով, որ լավ խմիչքն անտեղի վատնվել է։

Մադյարը միջադեպի տեսանյութը հրապարակել է Facebook-ում շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Պեչ քաղաք կատարած այցից հետո, որտեղ հանդիպել էր իր կողմնակիցների հետ։ Բուդապեշտ վերադառնալու ճանապարհին նա կանգ է առել Սեքսարդում՝ խաղողի բերքահավաքի տոնին մասնակցելու համար, իսկ տեղի բնակիչների հրավերով այցելել է ռեստորաններից մեկում անցկացվող միջոցառմանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես Մադյարի՝ ռեստորանի տերերի հետ զրուցելու ընթացքում տարեց տղամարդը դիտավորյալ իր բաժակի սպիտակ գինին է շփում վարչապետի ուղղությամբ։ Գինին հայտնվել է Մադյարի դեմքին և վերնաշապիկին, սակայն նա փորձել է մեծ ուշադրություն չդարձնել միջադեպին, իսկ տղամարդուն հեռացրել է անվտանգության աշխատակիցը։

«Այս «ջենթլմենը», հավանաբար, խիստ զայրացած էր, որ բոլորն իրենց լավ էին զգում, իսկ մենք շփվում ու լուսանկարվում էինք հարյուրավոր մարդկանց հետ։ Նա համարձակություն չունեցավ մոտենալ և, գուցե, նայել աչքերիս։ Իսկ Սեքսարդի համեղ գինին իզուր վատնվեց»,- Facebook-ում գրել է Մադյարը։

Նա այդ մարդուն հեգնանքով անվանել է «Օրբանի պարտված զինվոր»՝ այդպիսով ակնարկելով, որ տղամարդը նախկին վարչապետ և ընդդիմության անցած «ՖԻԴԵՍ» կուսակցության կողմնակիցներից է։ Մինչ այժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվել Սեքսարդի բնակչի մասին, որը նման ոչ բարեկամական վերաբերմունք է դրսևորել կառավարության ներկայիս ղեկավարի նկատմամբ։

Սա Մադյարի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նմանատիպ առաջին միջադեպը չէ։ Հուլիսին Բուդապեշտի Արևմտյան երկաթուղային կայարանի հարթակում, որտեղ երկաթուղու զարգացման թեմայով մամուլի ասուլիս էր անցկացվում, անցորդներից մեկը թքել էր նրա մեջքին։ Ինչպես այն ժամանակ հայտնել էր կառավարության մամուլի ծառայությունը, Մադյարը որոշել էր որևէ մեղադրանք չներկայացնել խուլիգանի դեմ և «նրան առողջություն էր մաղթել»։

Ապրիլի 12-ի ընտրություններում հաղթելուց հետո վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ Մադյարը հայտարարել էր, որ չի օգտվելու ուժեղացված պահպանությունից, քանի որ դա կարող է անհարմարություններ պատճառել իրեն, և ինքը Հունգարիան վտանգավոր վայր չի համարում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի