Դպրոցից բանակ ճիշտ անցում կատարելու առաջին քայլը ռազմավարական առարկայի ներդրումն է։ Այն մի քանի փոխկապակցված առարկաների համադրություն է, որի միջոցով աշակերտը ձեռք կբերի զինվորական կյանքին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Ռազմագիտություն առարկայի ուսուցումը սովորաբար իրականացվում է երեք հիմնական փուլով։ Այնուհետև, ռազմամարզական ճամբարների միջոցով աշակերտը հնարավորություն է ունենում կիրառելու տարիների ընթացքում ձեռք բերված հմտությունները։
Այս առարկայի նպատակն է ՝ բանակ գնացող երիտասարդը պատկերացում ունենա կարգապահության և թիմային աշխատանքի մասին։
Ամենակարևորը՝ նա պատասխանատվություն կկրի ոչ միայն իր, այլև իր թիմի համար։