Ցանկացած ընդդիմադիր գործիչ, եթե հայտներ անգամ մտադրություն այն մասին, որ շարունակելու է մնալ կառավարության հովանու ներքո գտնվող ոլորտային հիմնադրամներից մեկի` «Նորարարության հայկական հիմնադրամի» խորհրդի նախագահ և վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդում, սակայն զբաղվելու է բիզնեսով` զարգացնելով իր իսկ հիմնադրած «Արաքսիս ինժեներինգ» ՍՊԸ֊ն նվազագույնը կմեղադրվեր «պաշտոնական դիրքի չարաշահում» ենթադրող հոդվածով։
Սակայն ինչպես ասում է հայտնի խոսքը, այն, ինչ կարելի է Կեսարին, չի կարելի նրա ձիուն։
Այս գրառմամբ Արշակյանը հաստատում է այն միտումը, որ ՔՊ֊ն կարծես ստեղծում է նաև իր նյութատեխնիկական բազան` տարբեր գործիչների գործուղելով բիզնես` Նաիրի Սարգսյան, Գնել Սանոսյան, այլք։
Հավելենք, որ Արշակյանի մատնանշած փորձառու ՍՊԸ֊ն առ այսօր անգամ չի ներկայացրել օրենքով սահմանված պահանջը` իրական շահառուների մասւն հայտարարագիրը։