Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:09 11-07-2026

Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան

Գագիկ Ծառուկյանի հալածանքներն ու կալանավորումը ոչ միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների ակնհայտ խախտում են, այլև 2018 թվականից Փաշինյանի կողմից սկսված քաղաքական կամայականությունների շարունակությունը, որը պետությունը կառավարելու իր անկարողությունը փորձում է քողարկել ուժային ճնշումներով, «դիմակով շոուներով» և բնակչությանը մշտապես խաբելով։ Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։

«Գագիկ Ծառուկյանի հետապնդումն ու կալանավորումը ոչ միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների ակնհայտ խախտում է, այլև Փաշինյանի կողմից 2018 թվականից սկսված քաղաքական ամենաթողության շարունակությունը, որն իր անկարողությունը պետություն կառավարելու հարցում փորձում է քողարկել ուժային ճնշումներով, «մասկի-շոուներով» և բնակչության անդադար խաբեությամբ։ Հետապնդելով Ծառուկյանին՝ մի մարդու, ով ինքնուրույն ստեղծել է ամբողջական բիզնես-կայսրություն Հայաստանում, տասնամյակներ շարունակ միջոցներ է ներդնում դրա տնտեսական զարգացման, Հայաստանի հեղինակության մեջ, նպաստում է ներդրողների ներգրավմանը և աշխատանքով ապահովում տասնյակ հազարավոր ընտանիքների, իշխանությունը, ըստ էության, հետապնդում է բոլորին, ովքեր ցանկանում են գումար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, ովքեր աշխատում են գործարաններում ու գյուղատնտեսական հողատարածքներում, ովքեր զբաղվում են բարեգործությամբ։ Հետապնդում և արժեզրկում է մեր մարզիկներին, որոնք Ծառուկյանի աջակցությամբ բարձր են պահում Հայաստանի դրոշը միջազգային մրցաշարերում։

Ըստ էության, Փաշինյանը, ում դեմ մեկ ամիս առաջ քվեարկել է հայ ընտրողների մեծամասնությունը, ոչ միայն իրականացնում է իր անձնական վրեժխնդրության ծրագրերը ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ (ինչպիսիք են Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը և շատ ուրիշներ), այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել ձեռնարկատիրական դաշտը, ըստ երևույթին, հարևան երկրների իր նոր «խաղաղասեր ընկերների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։

Գագիկ Ծառուկյանի հետապնդումն ու կալանավորումը, մյուս ընդդիմադիր գործիչների հետ մեկտեղ, չպետք է անտարբեր թողնի ոչ ոքի, և առաջին հերթին՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք պետք է այսօր հստակ հնչեցնեն իրենց դիրքորոշումը, այլ ոչ թե թաքցնեն գլուխներն ավազի մեջ։

Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունը դարձավ քաղաքական, հասարակական գործիչ, գործարար և բարերար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը։

Իսկ Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն իրական խնդիրներով՝ ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված Հայաստանի տարածքների հարցով, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների հարցով, պետական պարտքի աճի տեմպերով, որը Փաշինյանի օրոք կրկնապատկվել է, և այսօր երկրի յուրաքանչյուր բնակչի վրա՝ նորածնից մինչև տարեց, արդեն կազմում է գրեթե հինգ հազար դոլար՝ չհաշված անձնական վարկերն ու պարտքերը։ Եվ բազում այլ իրական խնդիրներով, որոնց լուծումը կարող էր Հայաստանին վերադարձնել բարձր մարդկային ներուժ ունեցող երկրի համբավը։

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա որտեղ էլ նա լինի՝ բանտում, թե ազատության մեջ, նա միևնույն է երկրում և աշխարհում շատ ավելի մեծ հարգանք կվայելի, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր