Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:21 09-07-2026

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, ջրահեղձ եղած տղամարդու մարմին է հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։

Տեղում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի մեծ թվով փրկարարներ՝ վարչության պետ Հայկ Սաղաթելյանի, վարչության պետի տեղակալ Գևորգ Մատինյանի գլխավորությամբ, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 10-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի, և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ, որոնվող քաղաքացու հարազատների և մի քանի կամավորների հետ մեկ ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու մարմինը։

Այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ։

Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 80-ամյա Սերյան Օ.-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին