Ներքին 1 ամիս առաջ - 16:36 05-07-2026

Հայաստանի ներկայացուցիչը՝ բալետի արտիստների միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր

Մոսկվայում հայտարարվել են բալետի արտիստների 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրները:

«Տղամարդիկ, սոլո» անվանակարգում 3-րդ մրցանակը (բրոնզե մեդալ) ստացել է Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանը:

Հեղինակավոր մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր առմամբ, այս տարի ստուգատեսին ներկայացվել է 362 հայտ 35 երկրից։