Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:32 03-07-2026

Կոտայքի մարզում Lada-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ «կապոտ»-ը բացվել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում