Ներքին 1 ամիս առաջ - 18:05 01-07-2026

Նոր նշանակումներ ու փոխատեղումներ՝ ՊՆ-ում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝

գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,

գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,

գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

Ամենից շատ դիտված