Արտաքին 3 ամիս առաջ - 20:19 30-06-2026

Իտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքում

Իտալիայի առողջապահության նախարարությունը հունիսի 29-ին շոգի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել 22 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում:

Համապատասխան ծանուցումը հրապարակվել է գերատեսչության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին նախազգուշացումը կտարածվի արդեն 25 քաղաքի վրա: Խոսքը, մասնավորապես, Բարիի, Բոլոնիայի, Վենետիկի, Ջենովայի, Նեապոլի, Ֆլորենցիայի և Միլանի մասին է: Սաստիկ շոգի կապակցությամբ օդերևութաբանները հորդորում են պահպանել անվտանգության բոլոր միջոցները: Սա հատկապես վերաբերում է երեխաներին և տարեցներին. նրանց խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ինչպես գրում է «La Repubblica» թերթը, բարձր ջերմաստիճանի պատճառով Լիգուրիայի մարզում տեղ-տեղ արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ՝ օդորակման համակարգերի գերբեռնվածության հետևանքով: Իսկ Հռոմում՝ Կոլիզեումի պատերի մոտ, գործում է բուժկետ և ջուր ցողող հատուկ սարքավորում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել էր, որ Եվրոպայում արտակարգ շոգերի ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1300 մարդ է մահացել:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո