Ներքին 1 ամիս առաջ - 19:56 29-06-2026

Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

Այս մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: