Արտաքին 2 ամիս առաջ - 09:38 17-06-2026

Ռուս արվեստագետ և Պուտինի սուր քննադատ Սիմոն Սկրեպեցկին սպանված է գտնվել Լեհաստանում

Սպանվել է Պուտինի և Լուկաշենկոյի ծաղրանկարների հեղինակ Սեմյոն Սկրեպեցկին:

Լեհաստանի իրավապահ մարմինները հետաքննում են ռուսաստանցի հայտնի 44-ամյա նկարիչ, քաղաքական երգիծաբան և նախագահ Վլադիմիր Պուտինին բազմիցս քննադատող Ռոբերտ Կուզովկովի սպանությունը, որը հանրությանը հայտնի էր Սեմյոն Սկրեպեցկի կեղծանունով։

Նա երկուշաբթի առավոտյան դաժանորեն սպանվել է Բելառուսի սահմանից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բյալա Պոդլասկա քաղաքի ավտոկայանատեղիում՝ Բելառուսի հյուպատոսությունից մոտ 600 մետր հեռավորության վրա, որտեղ անհայտ զինված անձը մոտեցել է նրան և հինգ անգամ կրակել գլխին, կրծքավանդակին ու մեջքին՝ հանգեցնելով նկարչի մահվան։

Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը՝ պարզաբանելով, որ Սկրեպեցկին, ով 2021 թվականին քրեական հետապնդման վախից լքել էր Ռուսաստանն ու ապաստան ստացել Լեհաստանում, հայտնի էր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռամզան Կադիրովի և Ալեքսեյ Նավալնիի ծաղրանկարներով, որոնք հրապարակվում էին Telegram-ում և YouTube-ում։

Ըստ լրատվամիջոցի հաղորդած հետագա մանրամասների՝ Լյուբլինի շրջանային դատախազության խոսնակ Մարցին Կոզակը հայտնել է, որ դեպքի վայրից հայտնաբերվել են հինգ պարկուճ և 9 մմ Luger փամփուշտ, իսկ ոստիկանությունն արդեն իսկ հյուպատոսության մոտ ձերբակալել է երկու բելառուս քաղաքացիների, որոնց դերը միջադեպում դեռ պարզվում է։

Ողբերգությունից ընդամենը մեկ գիշեր առաջ նկարիչը Բեռլինում մասնակցել էր Ռուսաստանի դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիային, իսկ նրա մտերիմ ընկեր Բուլատ Սուբխանկուլովը BBC-ին պատմել է, որ բազմիցս զգուշացրել է Սկրեպեցկուն, որ իր ծաղրանկարների հետևանքով մի օր հետևից կարող են գալ, այն էլ որ նրա լեհական հասցեն ազատորեն հասանելի էր համանցանցում։ Լեհաստանում նկարչի մահը սգում են կինն ու հինգ երեխաները։



Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան