Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:37 16-06-2026

Երեխաներին որոնում են նաև դրոններով, տեսանկարահանող այլ սարքերով. փրկարարական ուժերին են միացել բազմաթիվ կամավորներ

Երկու անչափահաս քույրերի որոնողական աշխատանքները սկսվելուն պես փրկարարական ջոկատներին են միացնել նաև կամավորական ուժերը:

Կամավորներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկվանից բոլորը մի մարդու նման անում են անհնարինը՝ երեխաներին ողջ ու առողջ գտնելու համար:

Աշխատանքներին միացած քաղաքացին ասում է՝ բոլորն այս պահին համախմբված են, երեխաներին որոնելու հարցում գործի են դրվել դրոններ, նկարահանող այլ սարքեր: