Ներքին 2 ամիս առաջ - 20:54 09-06-2026

Փաշինյանը ինքնահռչակ վարչապետ է, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շինծու արդյունքները։ Ազգային-ժողովրդավարական Բևեռն այդ առնչությամբ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին
Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շինծու արդյունքները։

Այսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, համատարած զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։

Արձանագրված բազմաթիվ ու բացահայտ խախտումները, ընտրատեղամասերում իրականացված ապօրինությունները զրկել են Հայաստանի քաղաքացուն ազատ կամարտահայտման հնարավորությունից։

Հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Ուստի, Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարում է.

Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։

Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։

Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Սահմանադրական դատարանը, ինչպես և ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։

Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շարունակում է իր անզիջում պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կերտման։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ
9 հունիսի, 2026 թ., Երևան»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան