Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 11:25 02-06-2026

Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում, մինչև 2030 թվականը հանրապետության ընդգրկումը ԵՄ-ին քիչ հավանական է։ Իզվեստիա-ին նման կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Երևանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, իսկ միավորման և հանրապետության հարաբերությունները շարունակում են խորանալ։ Միևնույն ժամանակ, Կարտհայզերն ընդգծել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում։

«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները իր հարևաններից առնվազն մեկի հետ՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան