Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 17:12 23-05-2026

Ֆրանսիայի նախագահի նստավայրում խnւզարկություն է իրականացվել կnռուպցիայի գործով

Փարիզի Ելիսեյան պալատում, որտեղ գտնվում է Ֆրանսիայի նախագահի նստավայրը, խուզարկություն է իրականացվել կոռուպցիայի գործով։ Այս մասին գրում է Le Monde-ը։

Պարբերականի տվյալներով՝ հետաքննությունը վերաբերում է Shortcut Events ընկերության հետ կնքված մի քանի պայմանագրերի, որը զբաղվում էր պետական խոշոր միջոցառումների կազմակերպմամբ։

Ընդ որում, հետաքննությունն անմիջականորեն չի առնչվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ինչպես գրում է Le Monde-ը, քննիչները փորձել էին նստավայրում խուզարկություն իրականացնել դեռևս ապրիլի 14-ին։ Այդ ժամանակ աշխատակազմն արգելել էր դա անել՝ հղում անելով Ֆրանսիայի Սահմանադրության 67-րդ հոդվածին, որը երաշխավորում է նախագահի աշխատակազմի հետ կապված տարածքների անձեռնմխելիությունը։ Սակայն ավելի ուշ Ազգային ֆինանսական դատախազությանը, այնուամենայնիվ, թույլատրվել է խուզարկություն անցկացնել։

Հետաքննությունը սկսվել է ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակումներից հետո։ Լրագրողները պարզել են, որ Shortcut Events-ը 22 տարի շարունակ հաղթել է Պանթեոնում բոլոր արարողությունների կազմակերպման պայմանագրերի մրցույթներում, որտեղ թաղված են ֆրանսիական պատմության ականավոր գործիչները։

Բացի այդ, նույն ընկերությունն է զբաղվել 2024 թվականի միջոցառումներով, որոնք նվիրված էին Օմահա լողափում դաշնակիցների դեսանտի իջեցման (Նորմանդական օպերացիայի) 80-ամյակին։

Ընկերությունը կասկածվում է պայմանագրերը կոռուպցիոն ճանապարհով ստանալու մեջ։

Խուզարկություններ են անցկացվել նաև Shortcut Events-ի գրասենյակում և Ազգային հուշարձանների կենտրոնում, որը հանդես է եկել որպես միջոցառումների պատվիրատու։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել