Ներքին 4 ամիս առաջ - 19:00 21-05-2026

3 օր առաջ հորն է ծեծել, հետո՝ խանչալով որդուն սպանել․ մանրամասներ՝ Սևանի ողբերգական սպանությունից

Սևան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով 29-ամյա երիտասարդ է մահացել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանն է։

Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանությունը։ 24-ամյա երիտասարդը դեպքից երեք օր առաջ ծեծի է ենթարկել մահացածի հորը, ով աշխատում է գազալցակայանում։

Վերջինս նրան նկատողություն էր արել՝ հորդորելով չծխել տարածքում։ Այնուհետև 29-ամյա երիտասարդը փորձել է գտնել հորը ծեծած անձին։ Մի քանի օր անց նա դրսում պատահաբար հանդիպել է 24-ամյա երիտասարդին և կանգնեցրել։ Այդ պահին կասկածյալը մեքենայից իջել է և առանց որևէ բան ասելու դանակի մի քանի հարված է հասցրել երիտասարդին, ինչի հետևանքով էլ նա տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել։

«Ասում են՝ սովորական դանակի չի էղել, խանչալ ա էղել, ոնց որ 6 հարված ա հասցրել, էնքան ուժեղ, որ ասում են՝ դանակի հարվածից ոսկոր ա կոտորվել նույնիսկ։ Խեղճ տղու հորն ա ծեծել, դեմքին լրիվ կապտուկներ ա էդ մարդու։ Պատմում են, որ հորն ու մոր հետ ա էղել էդ մարդուն ծեծելու ժամանակ, նենց ա ծեծել, որ հերն ու մերն էլ չեն կարացել ազատեն։ Շատ վատ բան ա էղել։ Հովոն շատ լավ տղա էր, իրա ընտանիքն էլ, մակարդակով մարդիկ են։ Հազար ափսոս․․․ հիմա էլ ասում են գիժ ա, որ գիժ ա ինչի ա ազատության մեջ։ Անպայման պիտի պատժվի, հորը ծեծի, տղուն սպանի ու գիժ դուրս գա»,- պատմեց մեր աղբյուրը։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը