Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 23:07 04-05-2026

Մի կով է մնացել՝ ի՞նձ պահե, թե՞ ինքն իրեն. բրուցելոզի հետևանքով կովերը մորթի են տարվում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Սալուտ գյուղում համաճարակ է բռնկվել․ գյուղացիները կանգնած են ծանր սոցիալ-տնտեսական խնդրի առաջ։ Տարածված բրուցելոզ հիվանդության հետևանքով համայնքում անասունների զգալի մասը ենթարկվում է հարկադիր մորթի, ինչն արդեն իսկ լուրջ հարված է հասցրել մարդկանց եկամուտներին։

Գյուղացիներից մեկը, Oragir.News-ի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, ասում է․ «Մի կով է մնացել, ի՞նձ պահե, թե՞ ինքն իրեն»։ Այս խոսքերը լավագույնս արտացոլում են գյուղում տիրող հուսահատությունն ու անորոշությունը։

Բրուցելոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց, ուստի համապատասխան մարմինները ստիպված են լինում դիմել կտրուկ միջոցների՝ վարակված կենդանիների ոչնչացման։ Սալուտում անասնապահությունը շատ ընտանիքների հիմնական եկամտի աղբյուրն է, և յուրաքանչյուր կովի կորուստը նրանց համար կենսական նշանակություն ունի։

Գյուղացիները պահանջում են, որ պետությունը ոչ միայն վերահսկի համաճարակը, այլ նաև ապահովի արդար փոխհատուցում և աջակցություն, որպեսզի կարողանան վերականգնել իրենց տնտեսությունները։ Տեղացիների խոսքով՝ եթե իրավիճակը չկարգավորվի, գյուղը կարող է կանգնել լրջագույն սոցիալական ճգնաժամի առաջ։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի