Ներքին 5 ամիս առաջ - 20:17 23-04-2026

Բլոգեր Նանո Քալաշյանի ամուսինը «Հայաստան» դաշինքի ցուցակում է

Բլոգեր Նանո Քալաշյանի ամուսինը՝ Հայկ Աթոյանը, պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով։

Այս մասին Աթոյանը տեղեկացրել է սոցիալական հարթակներում արված իր գրառման մեջ՝ նշելով, որ որոշումը կայացվել է երկրի համար պատասխանատու այս շրջափուլում։ Իր ուղերձում պատգամավորության թեկնածուն հատուկ շնորհակալություն է հայտնել Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ ցուցաբերած բարձր վստահության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում... մեր 8 տարվա պայքարի ընթացքում, այս անչափ պատասխանատու շրջանում ինձ վստահելու համար»,- նշել է Աթոյանը։

Հայկ Աթոյանը վստահություն է հայտնել, որ իրենց թիմին կհաջողվի պատվով հաղթահարել նախընտրական փուլը և հասնել վերջնական հաղթանակի։ Նա իր խոսքն ամփոփել է «Աստված առաջ» մաղթանքով և դաշինքի՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։

Աթոյանի թեկնածությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, որտեղ նրան աջակցություն են հայտնել ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ հետևորդները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի