Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:23 17-04-2026

Նիկոլը գիտի, որ 3 առաջատար ընդդիմադիր ուժերի համատեղ վարկանիշը մոտ է 50 տոկոսին․ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին, այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։

Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ պարզ պատճառով. այս պահին ակտիվ պայքարողների թիվը բավարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթե նկատի ունենանք՝ նրա իշխանությունն արդեն պարտվել է, բայց փոփոխությունների մեքենան դեռ բավարար հզորության չէ։ Նիկոլը սա շատ լավ գիտի։

Մշտապես դիտորդ շերտերը, «ով հաղթի՝ նրա կողմը» անցնողները, «քաղաքականությամբ չզբաղվողները», չկողմնորոշվածները դեռ շատ են։ Փոփոխություններ ուզողները, երազողները՝ նույնպես, բայց նրանց հավասարակշռում են պրոցեսներին չմասնակցողները, «շառից փորձանքից հեռու» մնացողները, իրենց մասնակցությունը չտեսնողները։

Սա գուցեև ազգային հատկանիշ է, բայց նաև՝ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ առայժ ոչ բավարար մենեջմենթի արդյունք։

Ընդդիմադիր ուժերը պիտի հիմա իրենց ուժերն առավելապես կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ ու դինամիկ աշխատանքի վրա։

Ակտիվ հանրային շերտերն էլ իրենց հերթին, անկախ քաղաքական նախասիրություններից, պիտի աշխատեն իրենց մտերիմ ապաքաղաքական շրջանակների հետ։ Մարդկանց պետք է բացատրել, որ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է։

Մենք սա ասում էինք 2020-ին՝ մինչև պատերազմը, զգուշացնում էինք 2021թ. ընտրություններին ընդառաջ, ահազանգում էինք 2022-ի աշնանը, երբ Նիկոլը միանձնյա ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը ու արդեն հետո՝ շրջափակման ամբողջ ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունը սովորել է իրադարձությունները պոստ-ֆակտում արձանագրողի իր դերին, որքան էլ այդ իրադարձությունները ողբերգական լինեն ու անմիջականորեն առնչվեն յուրաքանչյուրիս։

Այնպես որ, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիվ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պետք է համարել բացված։ Մեր բոլորի խնդիրն է՝ ներգրավել բավարար քանակի ակտիվ քաղաքացիների»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ