Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:28 14-04-2026

Հանրային ճնշումը ստիպում է իշխանությանը հետ քայլ անել. այն հավաքական առումով շատ զորեղ է. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Շատ ուրախ եմ, որ Ծաղկազարդի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հայտնել են Դատախազությունից։

Սա պետք է տեղի ունենար ի սկզբանե, քանի որ երիտասարդը այնպիսի բան չէր արել, որ արժանանար կալանքի պատժի։ Թե՛ Դավիթը, թե՛ նրա ընտանիքն անցան շատ բարդ հոգեբանական ու մարդկային փորձության միջով։

Պատիժը հանվեց հենց հանրային ճնշման միջոցով․ այն մարդկանց, որոնք չզլացան անդրադառնալ հարցին, հանրային աղմուկ բարձրացնել դրա շուրջ, չզլացան աջակցել ընտանիքին, լինել Դատախազության մոտ, բողոքել, խոսել, ուղղակի ՉԼՌԵԼ։ Մեր օրերում դա ամենաբարդ ու ամենակարևոր բանն է՝ չհարմարվելը, չլռելը, անարդարության հանդեպ անտարբեր չմնալը։

Ընդ որում՝ արդեն որերորդ դեպքն է, որ հանրային ճնշումը ստիպում է իշխանությանը հետ քայլ անել։ Հանրությունը՝ հավաքական առումով, շատ ավելի զորեղ է, քան կարծում է․ ուղղակի պետք է դա կիրառելու կամք ու խելք ունենա։

Առողջություն եմ մաղթում Դավիթին։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը