Ներքին Միտք 6 ամիս առաջ - 19:13 14-04-2026

Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․ Ամստերդամ

Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։

Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։

Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը