Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:16 13-04-2026

Մի ամբողջ իշխանություն ամենավայրի մեթոդներով հարձակվել է 18-ամյա տղայի վրա. Լիլիթ Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի ամբողջ իշխանություն` իր ուժային կառույցներով, ձեռնասուն դատարաններով ու քարոզչական բանակով, ամենավայրի մեթոդներով հարձակվել է 18-ամյա տղայի վրա։

Ինչի՞ց եք էդքան վախենում, պարզ ասեք։

Էդքան վա՞տ են ձեր գործերը, որ եկեղեցում պատարագի պիտի ներխուժեք, մարդկանց սադրեք, որպեսզի վախի տեսարաններ ստեղծեք` իբր ձեր վարչապետին ինչ-որ բան է սպառնում, որ դրա շուրջ ստուգեք ոմանց հավատարմությունն ու քարոզչական բանակի ամրակազմությունը։

Ստուգեցիք, ոստիկանները հավատարիմ են, «թույլ օղակներին» գտաք հեռացրիք, ֆեյքերի ու նրանց մորաքույրերի սոցցանցային էջերն էլ օպերատիվ աշխատում են։ Եվրոպական իրավապաշտպան կառույցներն էլ խրոխտ լռում են, որ հանկարծ չդառնան հիբրիդային պատերազմի մաս։
Հետո՞։ Ֆյուրերը հիմա հանգի՞ստ է քնելու։

Արդեն մտածե՞լ է հաջորդ սադրանքը։
Զի՜գ

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը