Ուղիղ եթեր
Սպորտ 4 ամիս առաջ - 22:48 07-04-2026

Կյանքից հեռացել է Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը

Մահացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Ռումինացի մարզիչը 80 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտարարել է լրագրող Էմանուել Ռոսուն:

Նրա կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխատանքը Դոնեցկի «Շախտյոր»-ում, որը նա մարզել է 2004-ից 2016 թվականներին։

Հենց «Շախտյոր»-ում է երկար տարիներ խաղացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։