Ներքին 4 ամիս առաջ - 18:17 04-04-2026

Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը՝ Հայաստանը. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը՝ Ադրբեջանը։ Այս մասին այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե ով է ՀՀ–ի անվտանգության երաշխավորը։

«Այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Երբ աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող ու խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հասել են մի հանգրվանի, որը մենք հիմա պետք է ամրապնդենք»,- ասաց նա։

Սիմոնյանը, առանց կոնկրետ անուններ նշելու, հայտարարեց, թե շատ ուժեր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններին ներքաշել միմյանց դեմ պատերազմական գործողությունների մեջ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ