Ներքին 4 ամիս առաջ - 14:01 04-04-2026

Զորավարժություններ. Թուրքիան և Ադրբեջանը նոր սադրա՞նք են իրականացնելու

«Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կրում են ծրագրային բնույթ և իրականացվում են գրեթե ամեն տարի՝ տարբեր ծավալներով»․- Oragir.News-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն՝ անդրադառնալով Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

Խուդավերդյանն ընդգծեց, որ նման զորավարժություններին մասնակցում են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև այլ երկրների զինված ուժեր։

«Պետք է նշեմ, որ այս զորավարժություններին մասնակցում են ոչ միայն թուրքական և ադրբեջանական զորքերը, այլ նաև այլ երկրների զինված ուժեր։ Օրինակ՝ մասնակցում են նաև Պակիստանի զինված ուժերը։ Իհարկե, այս զորավարժությունները ուղղված են նաև Հայաստանի և Իրանի դեմ, քանի որ այդ երկրների հետ Թուրքիան և Ադրբեջանը խնդիրներ ունեն»,– ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր են սադրանքներ Հայաստանի սահմանին առաջիկայում, մասնավորապես՝ մինչև ընտրությունների ժամանակահատվածը, Խուդավերդյանը նշեց, որ նման սցենարը քիչ հավանական է, սակայն ամբողջությամբ բացառել չի կարելի։

«Ճիշտն ասած՝ չեմ կարծում, որ մինչև այդ ժամանակահատվածը սադրանքներ լինեն, քանի որ այս պահին Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են բանակցային փուլում։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ամեն ինչ անում են խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ՝ ներառյալ սահմանադրական փոփոխությունները և այլ գործընթացներ։ Այս պայմաններում սադրանքները, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չեն»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Կարս նահանգում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվելիք «Հեյդար Ալիև – 2026» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում կայացել է երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողությունը։

Հիեցնենք, որ 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ՝ մայիսի 12-13-ին, Ադրբեջանը բռնազավթեց Սև լճի արևելյան հատվածը և հարակից բարձունքը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»