Ներքին 6 ամիս առաջ - 11:43 03-04-2026

Երևանում 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 13-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Յուրի Երզնկայան փողոցի 1/13 հասցեի մոտ նկատել են, որ 3 անչափահասներ վիճաբանում են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված հասցեի դիմաց Երևանի բնակիչներ 14-ամյա Մ․ Հ․-ն և 14-ամյա Կ․ Հ․-ն դիտողություն են արել իրենց տան դիմացով անցնող Երևանի բնակիչ 17-ամյա Ց․ Բ․-ին՝ սուլելով անցնելու համար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ ընթացքում Ց. Բ․-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Մ. Հ․-ի ականջին՝ պատճառելով քերծվածք, վերջինս կորցնելով հավասարակշռությունը՝ վայր է ընկել, որից հետո Կ. Հ․-ն ձեռքով երեք անգամ հարվածել Ց. Բ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Հ․-ն և Կ․ Հ․-ն երկվորյակ եղբայրներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը