Սպորտ 4 ամիս առաջ - 11:09 29-03-2026

Դավիթ Խաչատրյանը երկու անգամ հաղթանակ տոնեց Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ․ հայ մարզիկների արդյունքները

Հայկական խառը մենամարտերի (MMA) լեգենդ Դավիթ Խաչատրյանը տպավորիչ ելույթ ունեցավ «Tashir Arena»-ում մարտի 28-ին անցկացված Hype FC երևանյան մրցաշարի շրջանակում։ Հայ մարտիկը (28-6) մեկ երեկոյի ընթացքում երկու անգամ հաղթանակ տոնեց Ղազախստանի ներկայացուցիչ Սերիկ Սարմուխամեդի նկատմամբ:

Դիմակայության առաջին հատվածն ընթացավ դասական MMA-ի կանոններով և տևեց ընդամենը մի քանի րոպե: Խաչատրյանը հենց մեկնարկային վայրկյաններից տիրեց նախաձեռնությանը, արագորեն տապալեց մրցակցին պարտեր ու սկսեց ծանր հարվածներ հասցնել նրան: Ղազախ մարզիկը չկարողացավ դիմակայել ուժեղ ճնշմանն ու պաշտպանվել, ինչի արդյունքում մրցավարը ստիպված եղավ դադարեցնել մարտը արդեն առաջին ռաունդում՝ արձանագրելով հայ մարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով:

Ամենահետաքրքիր իրադարձությունները ծավալվեցին անմիջապես այս հաղթանակից հետո: Կողմերը պայմանավորվեցին նույն երեկոյի ընթացքում անցանցնել անհապաղ ռևանշ, բայց այս անգամ՝ բռնցքամարտի կանոններով («մերկ բռունցքներ» ձևաչափին մոտիկ՝ միայն MMA-ի բարակ ձեռնոցներով): Նոր կանոնները ևս փրկություն չդարձան Սարմուխամեդի համար: Երկրորդ մենամարտը ևս ամբողջությամբ անցավ հայ մարտիկի թելադրանքով և ավարտվեց Խաչատրյանի վստահ հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ:

Նշենք, որ ըմբշամարտի կանոններով գերվստահ հաղթանակ էր տոնել Արսեն Հարությունյանը: Խառը մենամարտերում իրենց ուժերը փորձեցին ևս չորս հայ մարզիկներ: Կամո Ունանյանն ու Դավիթ Խաչատուրյանը փայլուն հանդես եկան՝ իրենց մենամարտերն ավարտելով հաղթանակով հենց առաջին ռաունդում, իսկ Սեյրան Ասատրյանն ու Մհեր Մադաթյանն այս անգամ զիջեցին իրենց մրցակիցներին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից