Ներքին 7 ամիս առաջ - 22:30 28-03-2026

Թոշակով յոլա ենք գնում․ էլի ապրի Փաշինյանի արևը, 10.000 դրամն էլ քիչ չէ. գյուղացի

Ազատան գյուղի բնակիչ, 72-ամյա Աստղիկ Գրիգորյանը պատմում է, որ ամուսնու հետ միասին մոտ 90.000 դրամ թոշակ են ստանում։ Չնայած դժվարություններին՝ տարեց կինը չի դժգոհում։

«Թոշակով յոլա ենք գնում․ էլի ապրի Փաշինյանի արևը, 10.000 դրամն էլ քիչ չէ»,- ասում է նա։

Աստղիկ Գրիգորյանը նշում է, որ անկանխիկ համակարգին դեռևս չի կարողացել լիովին հարմարվել։ Ասում է՝ քարտից օգտվելու հմտություններ չունի և հաճախ ստիպված է դիմել ուրիշների օգնությանը։

«Չգիտեմ՝ ինչպես քարտից փող հանել․ ուրիշներին եմ տալիս, որ հանեն։ Առաջ ավելի լավ էր, երբ թոշակը առձեռն էինք ստանում»,- հավելում է նա։

Թոշակառու զույգը, նրա խոսքով, ծախսերը կատարում է չափված ու խնայողաբար՝ հստակ պատկերացնելով, թե ինչի վրա և ինչպես են ծախսում իրենց միջոցները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը