Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:47 24-03-2026

Նիկոլը իր կերպարով վտանգում է հայ ազգի բոլոր հատվածների կողմից խաղաղության անհրաժեշտության ընդունումը. Կիվիրյան

Խնդիրը խաղաղությունը ինքնին ու խաղաղության քարոզը չեն, այլ թե ով է դա քարոզում ու ինչ նպատակով. իսկ նպատակը մեկն է, ամեն գնով պահել իշխանությունը՝ մարդը 2018 թվականին քարոզում էր պատերազմ, որպեսզի վերցնի ու պահի իշխանությունը, հիմա քարոզում է խաղաղություն, զուտ որպեսզի շարունակի պահել այն։

Այս մասին գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Պարզ ա, որ ազգը պարտության փաստից ելնելով իրեն պետք ա պահի շատ զուսպ, զգույշ ու սահմանափակի իր արտաքին քաղաքական ամբիցիաները։ Սակայն շատերը դա չեն ընկալում, քանի որ դրա քարոզը տանում է Նիկոլը, մի մարդ, ով իշխանությունը վերցրել ա դիամետրալ այլ կարգախոսներով, ողջ օրը լրիվ այլ բան ա քարոզել, առնվազն Տավուշյան դեպքերով սադրել ա պատերազմը, պատերազմը առնվազն ապիկար ու արդյունավետ կառավարելու արդյուքնում ապահովել է հայ ազգի խայտառակ պարտությունը եւ շարունակական նվաստացում։

Պատկերացրեք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերը մնար Գերմանիայում իշխանության ու դրանից հետո ողջ օրը քարոզեր Սովետի հետ «անուշ ախպերություն» անելու մասին։ Պարզ է, որ դա գերմանացիների կողմից ոչ միայն չէր ընդունվի, այլեւ ոչ մի կերպ չէր ընկալվի խաղաղության անհրաժեշտությունը։ Մարդիկ պարզ հարց էին տալու, թե բա եթե այդպես ես մտածում, ինչի մեզ տարար կոտորածի, ավերածությունների ու պարտության։

Ոնց որ հիմա Նիկոլին են հարց տալիս, որ եթե դու այդպես էիր մտածում (իսկ իր այդպես մտածելը ապացուցվում է իր երիտասարդ ժամանակաշրջանի ողջ գործունեությամբ ու հոդվածներով), ինչի մի ողջ սերունդ պառկեցրիր Եռաբլուրում, հասար Հայոց բանակի ջախջախմանը ու տեղ չթողեցիր, որ ԼՂԻՄ նախկին բնակչությունը ու Բաքուն փորձեն ընդունելի պայմանավորվել ու այդ մարդիկ էլ արժանապատիվ կերպով մնան իրենց հողի վրա ապրելու։ Այնպես որ խնդիրը խաղաղությունը ինքնին ու խաղաղության քարոզը չեն, այլ թե ով է դա քարոզում ու ինչ նպատակով։

Իսկ նպատակը մեկն է, ամեն գնով պահել իշխանությունը՝ մարդը 2018 թվականին քարոզում էր պատերազմ, որպեսզի վերցնի ու պահի իշխանությունը, հիմա քարոզում է խաղաղություն, զուտ որպեսզի շարունակի պահել այն։ Իրական խաղաղություն ադրբեջանցի ազգի հետ իրեն հաստատապես պետք չի՝ Նիկոլը իր կերպարով վտանգում է հայ ազգի բոլոր հատվածների կողմից ներկա փուլում խաղաղության անհրաժեշտության ընդունումը, ու ըստ դրա, խաղաղությունը ինքնին...

P.s. Եթե Բաքուն, ու Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում են իրական խաղաղություն, սա պետք է ընկալեն...»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի