Սպորտ 5 ամիս առաջ - 18:49 18-03-2026

Ամենուր այդպես է, մեր գործը խաղով պատասխանելն էր. Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է Ռուսաստանի Գավաթի առաջին խաղից հետո մրցակցի կողմից հյուրերի հանդերձարանից հրապարակված տեսանյութին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գավաթի ՌՊԼ ուղու պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել էր ԲԿՄԱ-ին և երկու խաղերի արդյունքով դուրս եկել եզրափակիչ: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումից (1:3) հետո մոսկովյան ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Էդուարդ Բեզուգլովը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են «Կրասնոդարի» ֆուտբոլիստները հանդերձարանում մեծ քանակությամբ աղբ և կոտրված դուռ թողել իրենցից հետո:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է նման կադրեր հրապարակելը, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.
«Այո, համաձայն եմ, ամենուր այդպես է։ Նրանք որոշեցին այդպես վարվել, իսկ մեր գործն այն էր, որ երկրորդ խաղում պատասխանեինք խաղադաշտում»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն։

Նշենք, որ ՌՊԼ ուղու եզրափակիչում «Կրասնոդարը» կմրցի «Սպարտակ» - «Դինամո» (Մոսկվա) զույգի հաղթողի հետ: Այս թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում 5:2 հաշվով առավելության են հասել «սպիտակակապույտները»։

Armsport

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից