Սպորտ 5 ամիս առաջ - 12:21 18-03-2026

Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ:

Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը վերադարձել է կազմակերպության քաշային կարգերից անկախ (Pound-for-Pound կամ P4P) լավագույն մարտիկների թոփ-15։

Ըստ պրոմոուշընի մամուլի ծառայության հրապարակած նոր վարկանշային աղյուսակի՝ 29-ամյա Ծառուկյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ Այս ցուցակից նա դուրս է մղել կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, ամերիկացի Մաքս Հոլոուեյին, ով իր վերջին մենամարտում պարտություն էր կրել Չարլզ Օլիվեյրայից: Բրազիլացին, իր հերթին, բարելավել է դիրքերը՝ բարձրանալով 11-րդ հորիզոնական:

Արման Ծառուկյանն այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում և ունի 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարք: Նա օկտագոն է դուրս եկել նախորդ տարվա նոյեմբերին՝ Կատարում կայացած «UFC Fight Night 265» մրցաշարի շրջանակում, որտեղ արդեն երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել նորզելանդացի հայտնի մարտիկ Դեն Հուկերի նկատմամբ։

Մասնագիտական կարիերայում Ծառուկյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է, իսկ 3-ում՝ պարտվել (UFC-ում նրա ցուցանիշն է՝ 10 հաղթանակ և 2 պարտություն):

Հավելենք, որ UFC-ի P4P վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսլամ Մախաչևը:

Լավագույն եռյակում են նաև Իլիա Թոփուրիան (2) և Խամզատ Չիմաևը (3)։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից