Սպորտ 5 ամիս առաջ - 19:25 17-03-2026

ՖԻՖԱ-ն մերժել է Իրանի խաղերը Մեքսիկա տեղափոխելու առաջարկը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես մերժել է Իրանի հավաքականի մասնակցությամբ Աշխարհի առաջնության խաղերը Մեքսիկա տեղափոխելու առաջարկը։

Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև ծայրահեղ լարված հարաբերություններին և Իրանի հոգևոր առաջնորդի սպանությանը հաջորդած աշխարհաքաղաքական ճգնաժամին, ՖԻՖԱ-ն պնդում է, որ խաղացանկում փոփոխություններ չեն լինի։

Կառույցի որոշման համաձայն՝ Իրանի հավաքականը դեռևս պարտավոր է իր խմբային փուլի երկու հանդիպումներն անցկացնել Լոս Անջելեսում և մեկը՝ Սիեթլում, ինչպես նախատեսված էր սկզբնական ժամանակացույցով։

Այս զարգացումները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարության ֆոնին, ով նշել էր, թե իրանցի ֆուտբոլիստների ներկայությունը մրցաշարին նպատակահարմար չէ՝ հղում անելով նրանց «սեփական կյանքին և անվտանգությանը»։

Հիշեցնենք, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում ՖԻՖԱ-ի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ իր խաղացողների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից