Սպորտ 5 ամիս առաջ - 17:10 15-03-2026

Ինչու է պադելը արդյունավետ մարզում թե՛ ուղեղի, թե՛ մարմնի համար

Պադելում (թենիսի տեսակ) գնդակը հազվադեպ է դուրս գալիս խաղից։ Փակ
խաղադաշտերը թույլ են տալիս հարվածները շարունակել, ինչը խրախուսում է
կայուն ֆիզիկական շարծվելու և անդադար որոշումներ կայացնելու գործընթացը։
Հենց այս համադրությունն էլ կարող է բացատրել, թե ինչու է մարզաձևը մեծ
հետաքրքրություն առաջացնում ֆիզիկական ակտիվությունն ուսումնասիրող
գիտնականների շրջանում։

«Պադելը կարող է դառնալ 21-րդ դարի լավագույն գործիքը նստակյաց
կենսակերպի գլոբալ համաճարակի դեմ պայքարում և ֆիզիկական պասիվության
մտահոգիչ մակարդակները նվազեցնելու գործում»,- ասում է Սարագոսայի
համալսարանի մարզագիտության պրոֆեսոր և հետազոտող Ֆրանսիսկո
Պրադասը։

Հետաքրքրությունն աճում է նաև այն պատճառով, որ նախնական
հետազոտությունները պադելը կապում են թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական
առողջության օգուտների հետ՝ ինքնավստահության բարձրացումից մինչև
սպիտակուցի մակարդակի աճ, որը նպաստում է ուղեղի առողջությանը։
Պրադասի խոսքով՝ «պադել խաղի ընթացքում ներգրավվում են մի շարք
ֆիզիկական կարողություններ և շարժողական հմտություններ՝ համադրելով
տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական, նյութափոխանակային և
հոգեբանական բաղադրիչներ։ Ֆիզիկական բնույթը մարզաձևը դարձնում է
առողջության տեսանկյունից գրավիչ, քանի որ այն ակտիվացնում է ինչպես
գլյուկոզայի, այնպես էլ ճարպերի նյութափոխանակությունը»։
Այս ազդեցության մեծ մասը պայմանավորված է հենց խաղի կառուցվածքով։


Ինչպես են պադելի կանոնները հանգեցնում առողջական օգուտների

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պադել խաղալը կարող է բարելավել
ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մի շարք ցուցանիշներ՝ վազքի
արագություն, ձեռքի սեղմման ուժ, ողնաշարի կայունություն՝ ուժեղացնելով
գոտկային հատվածի իզոմետրիկ ուժը։

Այս ազդեցությունների մեծ մասը բխում է մարզաձևի գլխավոր
առանձնահատկությունից՝ փակ խաղադաշտերից, որտեղ գնդակը կարող է հետ
ցատկել կողային և հետևի պատերից։ Այս կանոնը պահպանում է խաղի
շարունակականությունը՝ ստեղծելով ավելի արագ տեմպ առանց ֆիզիկական
ինտենսիվության կտրուկ բարձրացման։

Միևնույն ժամանակ, խաղացողները գրեթե մշտական շարժման մեջ են՝
վերահսկելով տարածքը, ժամանակը և գնդակի թռիչքի ուղղությունը։
Պրադասը նշում է, որ պադելի հիմնական առանձնահատկություններից մեկն այն
է, որ ինտենսիվությունն ո ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարելի է
հեշտությամբ կարգավորել՝ կախված խաղաոճից։ Այս յուրահատուկ դինամիկան
բերում է ավելի ցածր նյութափոխանակային ազդեցության՝ միաժամանակ
երկարացնելով խաղաժամանակը։ Այն հատկապես հարմար է սկսնակների
համար։

Թեպետ հետազոտությունները դեռ նախնական փուլում են, հատկապես՝ մտավոր
օգուտների և հորմոնալ արձագանքների մասով, հետաքրքրությունը
շարունակաբար աճում է թե՛ գիտնականների և թե՛ խաղացողների շրջանում։

Ինչպես է պադելը տարբերվում այլ մարզաձևերից

Թենիսի համեմատ պադելը շեշտադրում է ավելի կարճ, արագ արձագանք
պահանջող շարժումներ և շարունակական խաղ։


Խաղադաշտը փոքր է, խաղացողները միմյանց ավելի մոտ են, և գնդակը շատ
արագ է հասնում քեզ, ինչը փոխանակումները դարձնում է ավելի կտրուկ և արագ։
Չնայած այդ տեմպին՝ պադելը սովորաբար ավելի քիչ ֆիզիկական
ծանրաբեռնվածություն է փոխանցում, հատկապես սկսնակ և միջին մակարդակի
խաղացողների համար։ Քանի որ այն հիմնականում զույգերով են խաղում,
խաղադաշտում շարժվելու տարածությունը փոքր է, իսկ թեթև շարժումները
նվազեցնում են հոդերի վրա ճնշումը։

Օրինակ՝ բադմինտոնը հանգեցնում է սրտի բարձր միջին հաճախականության և
հաճախակի ինտենսիվ ֆիզիկական ակտիվության։ Սա
սահմանափակում է խաղաժամանակը, քանի որ սիրողական մակարդակի խաղացողները դժվարանում են պահպանել այդ տեմպը։
Իսկ փիքլբոլը սովորաբար առաջացնում է սրտանոթային ավելի ցածր
ծանրաբեռնվածություն և էներգիայի ծախս, հատկապես ֆիզիկական լավ
վիճակում գտնվող երիտասարդների մոտ։ Փիքլբոլի ֆիզիկական օգուտները
համեմատաբար սահմանափակ են։

Վնասվածքներ և հասանելիություն

Հետազոտությունների համաձայն՝ պադելում գրանցվում է մոտ երեք վնասվածք
յուրաքանչյուր 1000 խաղաժամի համար։ Այն կարող է ունենալ արմունկի
վնասվածքների ավելի բարձր հաճախականություն, սակայն դրանք սովորաբար
լուրջ չեն և հնարավոր է կանխել ճիշտ վերականգնման մեթոդներով և
համապատասխան սարքավորումների միջոցով։

Առողջության տեսանկյունից պադելը հատկապես հարմար է նրանց համար,
ովքեր դադարից հետո վերադառնում են ֆիզիկական ակտիվության կամ
փնտրում են չափավոր, կայուն ակտիվություն պահանջող մարզաձև։
Այնուամենայնիվ, կրկնվող հարվածները կարող են լարվածություն ստեղծել
արմունկի և նախաբազկի հատվածում, հատկապես սխալ տեխնիկա կիրառող
սկսնակների մոտ, ինչը առաջնային է դարձնում աստիճանաբար առաջընթացն
ու մարզչի աջակցությունը։

Բացի այդ, մեկ այլ խոչընդոտ է հասանելիությունը։ Թեպետ պադելը շատ
օգտակար է առողջության համար, խաղադաշտերի վարձակալության արժեքը
(ԱՄՆ-ում հաճախ գերազանցելով 35 դոլարը մեկ սեանսի համար) կարող է
սահմանափակել դրա հասանելիությունը։

2025 թվականի Global Padel Report-ի տվյալներով՝ աշխարհում ամեն օր բացվում է
միջինը ինը նոր պադել ակումբ, իսկ ԱՄՆ-ում խաղադաշտերի մոտ 30 տոկոսը
կիսում է տարածքը փիքլբոլի հետ։ Այնուամենայնիվ, հասանելիությունը մեծապես
կախված է քաղաքից։ Իսպանիայում պադելը չափազանց տարածված է, մինչդեռ
ԱՄՆ-ում որոշ վայրերում այն դեռ շփոթում են թենիսի կամ փիքլբոլի հետ, իսկ որոշ
տեղերում պարզապես չեն էլ լսել դրա մասին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից